«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը

22:44   18 փետրվարի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիր 2» սերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, ներկայացրել է ոճային հագուստով։

Դերասանուհին նոր լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որում պատկերված է ուղղաթիռի ֆոնին։ Դերասանուհին զինվորական ոճի բաճկոն է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի ու երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպան ամբողջացրել են կարմիր գլխարկն ու սեւ գոտին։ «Էյֆորիա»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ Իննա Խոջամիրյանը, ով հունվարին նշանադրվել է Հայկ Պետրոսյանի հետ, օրեր առաջ ռոմանտիկ կադրեր էր հրապարակել։ Լուսանկարներում պատկերված էր պահը, երբ Հայկ Պետրոսյանն առաջարկություն է անում դերասանուհուն։ «Իրական հույզեր։ Սիրեք ու սիրված եղեք։  Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մեկնաբանություններում գրել էր Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE