Ոստիկանը Instagram-ի հրապարակումից հետո հրամայել է կրակել ռեփեր 50 cent-ի ուղղությամբ

10:11   19 փետրվարի, 2019

Ոստիկան Էմանուել Գոնսալեսի հրամանով կարող էին կրակոցներ արձակել հիփ-հոփ կատարող Քերթիս Ջեքսոնի ուղղությամբ, ով առավել հայտնի է որպես 50 cent։ Այս մասին հայտնում է The New York Times Daily News-ը։

2018թ.-ի ամռանը ոստիկանության սպան իմացել է, որ ռեփերը ծրագրում է այցելել Բրոնսկում անցկացվելիք բռնցքամարտին եւ իր ենթականերին կրակահերթ արձակելու հրահանգ է տվել, եթե վերջիններս երաժիշտին տեսնեն միջոցառմանը։ Ավելի ուշ Գոնսալեսը հայտարարել է, որ այդ ամենն ընդամենը կատակ էր։

 

Հաղորդվում է, որ դրանից մեկ ամիս առաջ սպան ոստիկանություն բողոք է ներկայացել Instagram-ում 50 cent-ի հրապարակման պատճառով։ Ռեփերը հրապարակման մեջ սպառնացել էր Գոնսալեսին։ Ռեփերի հետեւորդները եւս նրան ագրեսիվ հաղորդագրություններ էին սկսել ուղարկել, ոմանք նաեւ սպառնացել էին սպանել։ Ավելի ուշ երաժիշտը հեռացրել էր հրապարակումը եւ պարզաբանել, որ այն գրել է, քանի որ ոստիկանը շանտաժի է ենթարկել իր ընկերոջը՝ Love and Lust ակումբի սեփականատիրոջը։

Իրավիճակն իսկապես լրջացել էր. նա իր իրավաբանների էր վարձել՝ հետագա գործողությունների վերաբերյալ խորհրդակցելու համար։ «Նա անհանգստացած է այն հանգամանքով, որ Նյու Յորքի ոստիկանությունն իրեն ավելի վաղ չի հայտնել սպառնալիքի մասին։ Բացի այդ՝ նա անհանգստացած է, որ Գոնսալեսը շարունակում է տարբերանշան եւ ատրճանակ կրել»,- հայտնել է նա։

 



© NEWS.am STYLE