«Ուժգին հարվածներ». Սեդոկովան տղամարդու է «ծեծել»

12:11   19 փետրվարի, 2019

Երգչուհի Աննա Սեդոկովային օրերս «մեղադրել էին» ավելորդ քաշի համար, եւ երգչուհին այժմ հետեւում է խիստ դիետայի, մարզվում եւ բռնցքամարտով զբաղվում։ Որպես ապացույց՝ Սեդոկովան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ռինգ է բարձրացել տղամարդու հետ։

Աննան լեգինսներ եւ տոպ է կրում եւ պայքարում է իսկական սպորտսմենի նման։ «Այսօր երկրորդ մարզումն էր։ Մի քանի ամիս կմարզվեմ եւ խառը մարտարվեստով կզբաղվեմ։ Հետաքրքիր է՝ ինձ կընդունեն։ Սկսնակների համար խումբ կա՞»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by ANNA SEDOKOVA (@annasedokova) on

«Հարվածներն իսկապես ուժգին են», «Շքեղ տեսք ունի», «Այ քեզ մարտիկ, լավ ես հարվածում»,- հիացել են հետեւորդները, ովքեր Սեդոկովային գովել են խիզախության եւ բացասականին ճիշտ արձագանքի համար։



© NEWS.am STYLE