Գրեթե մերկ. բրիտանացի դիզայները ներկայացրել է թափանցիկ զգեստների հավաքածուն

14:11   19 փետրվարի, 2019

Բրիտանացի մոդելյեր Փեմ Հոգը Լոնդոնում նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է նոր, «թափանցիկ» հավաքածուն, հայտնում է The Sun-ը։

View this post on Instagram

A post shared by DR HOGG (@pamhoggfashion) on

Դիզայները ներկայացել է աշուն-ձմեռ 2019թ.-ի հավաքածուն, որն ամբողջությամբ բաղկացած է անկեղծ զգեստներից. շոուի մասնակիցները ներկայացրել են կիպ կոմբինեզոններ, որոնք ցուցադրում էին մարմնի ինտիմ հատվածները։ Կոստյումների մի մասը զարդարված էին արհեստական մորթով, մյուսները՝ Venus (Վեներա) գրությամբ։

Բացի այդ՝ «Մոխրագույնի 50 երանգներ»-ի երկրպագուներին դուր են եկել հագուստ, գլխազարդերը եւ աքսեսուարները, որոնք պատրաստված էին սեւ լատեքսից եւ ԲԴՍՄ ոճի կաշվից, ինչպես նաեւ ոսկեփայլ նյութից պատրաստված ներքնազգեստը։

Փեմ Հոգը բրիտանացի առաջատար դիզայներներից մեկն է, ով առաձնանում է բարձր նորաձեւության նկատմամբ «խռովարակական» մոտեցմամբ եւ պրովոկացիոն հավաքածուների թողարկմամբ։



© NEWS.am STYLE