Queen խումբը «կպայթեցնի» «Օսկար» մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում

15:14   19 փետրվարի, 2019

Լեգենդար բրիտանական Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխության հանձնման օրը, որը տեղի կունենա փետրվարի 24-ին։

Լոս Անջելեսում բեմ կբարձրանան կազմի մասնակիցները՝ 71-ամյա Բրայան Մեյը եւ 69-ամյա Ռոջեր Թեյլորը։ Հանգուցյալ Ֆրեդի Մերկուրիին կփոխարինի ամերիկացի 37-ամյա երգիչ Ադամ Լամբերտը։  

ԱՄՆ-ի կինոակադեմիան Queen-ն եւ Ադամի ելույթի մասին հայտնել է Twitter-ում։ «Դա իրականում տեղի է ունենում, թե ընդամենը երեւակայություն է»,- հաղորդագրության մեջ մեջբերել են Bohemian Rhapsody-ի տեղերը։

Լամբեը խմբի հետ ելույթ է ունենում 2011թ.-ից։ Queen խմբի հայտնի մենակատար Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991թ.-ին։ Նախորդ տարի վարձույթ է դուրս եկել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որը պատմում է երգչի կյանքի հաճապարհի մասին։ Ֆիլմն առաջադրված է «Օսկար»-ի «գլխավոր» անվանակարգում։  

Արարողությունը կվարեն Ջենիֆեր Լոպեսը եւ Շարլիզ Թերոնը։ Ամերիկյան կինոակադեմիան հավակնորդների անունները հայտարարել է հունվարին։ «Բոհեմանկան ռապսոդիա»-ն առաջարված է 5 անվանակարգում։



© NEWS.am STYLE