Exclusive. հայտնի հաղորդավար Արման Մարգարյանը` իրեն բերման ենթարկելու մասին

13:51   19 փետրվարի, 2019

Փետրվարի 16-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել հաղորդավար Արման Մարգարյանը:

NEWS.am STYLE- ի հետ զրույցում հաղորդավարը մեկնաբանել է դեպքը: Նա նշում է, որ որևէ կերպ չի փորձում պրոպագանդել կամ խրախուսել մարիխուանայի օգտագործումը, պարզապես ցանկանում է, որ այն օգտագործողներին չասոցացնեն հանցագործների հետ ու մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում չպահեն: Արմանի կարծիքով՝ հարևան Վրաստանի փորձը լավ օրինակ է, ու ժամանակն է մտածել նաև մեր երկրում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու մասին։ Արմանի կարծիքն ենք հարցրել նաև հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագծի մասին:



© NEWS.am STYLE