ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 փետրվարի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ակամայից այնպիսի բան կասի ձեզ, ինչը ձեզ շատ կվիրավորի։ Չնայած, ձեր վիրավորվածությունը միանգամայն անտեղի կլինի, քանի որ նման նպատակ նա չի հետապնդել, սակայն ձեր լսածից դուք պետք է հետեւություններ անեք։

ՑԼԵՐ

Արդյոք դուք ձեր սրտին մո՞տ չեք ընդունում սիրելիի որոշ թերություններ։ Միթե՞ չեք կարողանում համակրեպվել դրանց հետ։ Ի վերջո, ցանկացած վատ բան ունի իր լավ կողմը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք օպտիմալ կլինեք, եւ անգամ ամենատխուր իրադարձությունը չի գցի ձեր տրամադրությունը։ Աշխատեք այնպես անել, որ այդ տրամադրությունը փոխանցվի նաեւ ձեր սիրելիին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մի' պարփակիվեք ձեր ներսում։ Ձեր խնդիրը երկուսով ավելի հեշտ կլուծեք եւ արագ, քան միայնակ։ Ձեր սիրելին կարող է մի թարմ եւ օրիգինալ խորհուրդ տալ ձեզ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր է ընկերական հարաբերություններ հաստատել ձեր սիրելիի մտերիմների հետ։ Դա նրա համար անչափ կարեւոր փաստ կլինի։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին քնքշության կարիք կունենա, սակայն միայն նրան հայտնի չափաբաժնով։ Դուք ստիպված եք պարֆյումերի նման հստակ չափաբաժնով մատուցել ձեր քնքշանքը սիրելիին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կկարողանաք ցանկացած բանում համոզել ձեր սիրելիին։ Այնպես որ, կարող եք ամենախելահեղ ցանկությունն անգամ մտածել։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա երկար զբաղվել ձեր խնդիրներով, քանի որ նրա համար դրանք կլինեն հեշտ լուծելի կամ էլ աննշան։ Մի փորձեք նրա մոտ խղճահարություն առաջացնել դրանց միջոցով։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիին ինչ-որ հետաքրքիր բան կներկայացնեք, որը մինչ այդ նրան չէիք ներկայացրել։ Դա ձեզ համար պատասխանատու քայլ կլինի, որը կխորհրդանշի սիրելիի հետ ավելի մտերմանալու սկիզբը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ստամոքսի համար խնջույք կազմակերպեք։ Կարող եք գնալ ձեր սիրելի սրճարանը կամ էլ կերակուր պատրաստել տանը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր կյանքում շրջադարձ է կանխատեսվում։ Այն նման է ինքնաթիռի, որը թափ է հավաքում թռիչքի համար։ Շատ պատասխանատու պահ է, որը ձեզանից յուրաքանչյուր քայլի համար մեծ հավասարակշռություն է պահանջում։

ՁԿՆԵՐ

Այսօր զրույցի համար մարմնական սիրո թեման մի ընտրեք, այլ ավելի վեհ թեմաներ եւ գրական լեքսիկոն։ Օրը տրամադրում է պաթետիզմին։

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE