Ջենիֆեր Լոպեսի սիրելին հրապարակել է նրա ստրիպտիզի տեսանյութը

19:11   19 փետրվարի, 2019

Ջենիֆեր Լոպեսի սիրելին տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է 49-ամյա աստղը սեքսուալ ներքնազգեստով պարում ձողի շուրջ։ Ջենիֆեր Լոպեսն ակտիվ պատրաստվում է ֆիլմի նկարահանմանը, որում ստրիպտիզ պարուհու կերպար է մարմնավորելու։

Բեյսբոլիտս Ալեքս Ռոդրիգեսը տեսանյութը հրապարակել է Instagram-ի Stories բաժնում. այն արվել է Մայամիում գտնվող մարզասրահում, ուր դերասանուհին մարզչի ղեկավարությամբ յուրացնում է պարի այբուբենը։ Ջենիֆեր Լոպեսը սեւ տոպ եւ շորտ է կրում, ինչպես նաեւ բարձրակրունկներ։

Դերասանուհին ցուցադրել է հրաշալի կազմվածքն ու մարզավիճակը։ Ջեյ Լոն սովորել է մի քանի գրավիչ շարժում, ապա բարձրացել ձողի վրա ու կատարել պտույտի էլեմենտը,։ Իմանալով, որ սիրելիի հայացքը գամված է իր յուրաքանչյուր շարժման վրա, աստղը գայթակղիչ դիրքում ժպտում էր սիրելիին՝ ցույց տալով՝ որքան կիրք կա իրենց հարաբերություններում։  

Pole dance-ի պարապմունքները Ջեյ Լոն սկսել է հանուն նոր դերի։ Լորին Սկաֆարիաի ֆիլմում, որի աշխատանքային անունն է Hustlers («Թեթեւաբարո կանայք») նա կմարմնավորի ստրիպտիզ ակումբի պարուհու։ Նրա զուգընկերը ֆիլմում կլինի 36-ամյա դերասանուհի Կոնստանս Վուն։ Գործողությունները զարգանում են ֆինանսական ճգնաժամի բուռն ընթացքում։ Ստրիպտիզ պարուհիներին իրենց ղեկավարի Գլորիա Սանչեզի գլխավորությամբ (Ջենիֆեր Լոպես) որոշում են վրեժխնդիր լինել Ուոլ սթրիթի իրենց հարուստ հաճախորդներից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail



© NEWS.am STYLE