Անդառնալի կորուստ․ մահացել է Կարլ Լագերֆելդը

15:47   19 փետրվարի, 2019

86 տարեկան հասակում Ֆրանսիայում կյանքից հեռացել է հայտնի կուտուրյե Կարլ Լագերֆելդը, հայտնում է Le Figaro-ն։

«Կուտուրյեն, լուսանկարիչն ու ոճաբանը թույլ էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Իր կոստյումների ու սեւ ակնոցի շնորհիվ ճանաչում ստացած Լագերֆելդը Chanel-ի ստեղծագործական տնօրենն էր 1983թ.-ից»,- նշում է հրատարակությունը։

Կարլ Լագերֆելը ծնվել է Համբուրգում բանկային ծառայող Օտտո Լագերֆելդի ընտանիքում։ 1952թ.-ին նա տեղափոխվել է Փարիզ։ 1974թ.-ին Լագերֆելդը հիմնել է իր հավաքածուն՝ Karl Lagerfeld Impression։



© NEWS.am STYLE