«Мажор» ֆիլմի հայտնի մեքենան վաճառքի է հանվել. ի՞նչ արժե այն

18:54   19 փետրվարի, 2019

«Мажор» սերիալի երկրպագուները բացառիկ հնարավորություն ունեն դառնալու մեքենայի սեփականատերը, որով Իգոր Սոկոլովսկին շրջում էր Մոսկվայում։ Մեքենան վաճառքի է հանվել համացանցում։

«Հատուկ «Мажор» սերիալի երկրպագուների համար։ Հենց այս մեքենան է մասնակցություն ունեցել երկրորդ եթերաշրջանի նկիարահանումներին, ավելի ճիշտ՝ եղել է «գլխավոր դերում»։ Հենց այս մեքենայի ղեկին եք տեսնել սերիալի գլխավոր հերոսին։ Ավտոմեքենան 2015թ.-ին գնվել է սրահից։ Տեխնիկական սպասարկումն ըստ ծրագրի է, փաստացի մի սեփականատեր կա, մեքենան հրաշալի վիճակում է»,- հայտարարել է սեփականատերը։ Այն վաճառվում է 4 մլն ռուբլիով։

«Мажор»-ը դեդեկտիվ սերիալ է, որում գլխավոր հերոսներին մարմնավորում են Պավել Պրիլուչնիյը, Կարինա Ռազումովսկայան, Լյուբով Ակսենովան, Դմիտրի Շեւչենկոն եւ այլք։ Հիշեցնենք՝ ըստ սյուժեի՝ ապահովված հայրը Իգոր Սոկոլովսկուն ուղարկում է աշխատելու ոստիկանության բաժանմունքում։ Այնտեղ նա հանդիպում է սիրուն՝ կապիտան Վիկտորիա Ռոդինովային եւ որոշում գտնել մորը սպանած անձին։



© NEWS.am STYLE