Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը՝ նուրբ ու հմայիչ կերպարում

18:15   19 փետրվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլվուդյան ֆիլմերում մարմնավորած դերերով, ներկայացել է հմայիչ կերպարում։

Դերասանուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով ոճային զգեստը։ Անժելա Սարաֆյանը կրում է բաց գույնի զգեստ, որն ընդգծում է նրա հրաշալի կազմվածքը։ Նա կադրը չի մեկնաբանել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել դերասանուհուն, ով միշտ ոճային է։

Անժելա Սարաֆյանն ավելի վաղ լուսանկար էր տեղադրել «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմի անձնակազմի հայտնի անդամների հետ։ Նա լուասնկարում պատկերված էր դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը  ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։



© NEWS.am STYLE