Ջինսե բաճկոն ու երկարաճիտ կոշիկներ. Սոֆի Մխեյանի ոճը

21:49   19 փետրվարի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում, ներկայացրել է իր նոր կերպարը։

Երգչուհին հրապարակված լուսանկարում ոճային հագուստ է կրում՝ սեւ զգեստ, որը Սոֆի Մխեյանը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է երկարաճիտ կոշիկներով, շարֆով եւ արեւային ակնոցով։ Երգչուհու հետեւորդներին նրա կերպարը կարծես դուր է եկել. նրանք հաճոյախոսություններ են արել Սոֆի Մխեյանին՝ նշելով, որ կերպարը ոճային է ստացվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոֆին լուսանկար էր հրապարակել, որում երգչուհին լողավազանի մեջ էր։ Նա առանց դիմահարդարման էր եւ բավականին անսովոր սանրվածքով։



© NEWS.am STYLE