«Այդպիսիք շատ չեն մեր կողքին, ափսո՜ս…»․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մահվան մասին

20:40   19 փետրվարի, 2019

Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր Facebook-յան էջում նորաձեւության լեգենդ, ֆրանսիացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ արխիվային լուսանկար է հրապարակել։

«Հանգչիր խաղաղությամբ սիրելի Karl Lagerfeld...

հեռացավ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խորը, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ:

Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…», - գրել է հայտնի երգչուհին։



© NEWS.am STYLE