Հայտնի է՝ ով կփոխարինի Լագերֆելդին Chanel նորաձեւության տանը

10:15   20 փետրվարի, 2019

Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդի մահվանից հետո ֆրանսիական նորաձեւության տունն աշխարհին ներկայացել է դիզայներին փոխարինողին։ Լեգենդար կուտուրյեին պաշտոնում կփոխարինի նրա օգնական Վիրջինի Վիարը։

Նշանակումն անակնալ չէր․ շատերն էին ենթադրում, որ հենց նա կփոխարինի Լագերֆելդին, քանի որ 30 տարվա ընթացքում ֆրանսուհին մշտապես նրա օգնականն է եղել։ Նա Վիրջինիին «իր աջ ու ձախ ձեռքն» էր համարում։ Իսկ մյուսները նրան անվանում էին «ապրանքանիշի գորշ կարդինալ»։ Ավելի վաղ Վիարը զբաղեցրել է ստուդիայի տնօրենի պաշտոնը եւ հետեւել աշխատանքի տեխնիկական մասին։ Այժմ նա կղեկավարի Chanel-ի բոլոր հավաքածուները։

Վերջին շրջանում Վիարը հաճախ էր կուտուրյեի հետ բեմ բարձրանում  ցուցադրևժության ավարտին։ Իսկ հունվարի 22-ին, երբ մաեստրոն ներկա չէր Փարիզում ցուցադրությանը, նա բեմ բարձրացավ միայնակ։

Վիրջինին ծնվել է Ֆրանսիայում։ Մանուկ հասակից հետաքրքրվել է հագուստի ձեւավորմամբ եւ կարելով։ 20 տարեկան հասակում նա արդեն ստեղծում էր իր հագուստը սեփական Nirvana ապրանքանիշի անվան ներքո։ Լագերֆելդի ավագա օգնականը Chanel-ում հայտնվել է 1987թ.-ին։ Կոտուրյեն հասկացավ աղջկա տաղանդը, եւ շուտով Վիարը դարձավ նրա օգնականը։ Լագերֆելդը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ նա «գերազանցել է կատարելությունը»։շ

Կարլ Լագերֆելդը մահացել է փետրվարի 19-ին ծանր հիվանդությունից հետո։ Ըստ որոշ տվյալների՝ կուտուրյեն տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով։

Աղբյուրը՝ NY Times



© NEWS.am STYLE