Դեցլի որդին կտրուկ արտահայտվել է պապիկի եւ հոր մասին ֆիլմի նկարահանման կազմակերպիչների հասցեին

12:17   20 փետրվարի, 2019

Ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) որդին՝ Անտոնի Տոլմացին, կտրուկ արձագանքել է մահացած հոր մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների համար գումար հավաքելու նախաձեռնությանը։

Instagram-ի էջում արված հրապարակման մեջ Անտոնի Տոլմացկին լրագրող Ռոման Սուպերին, ով դրամահավաք է սկսել ֆիլմի նկարահանման համար, շահախարդախ է անվանել, ինչպես նաեւ մատնանշել այն հանգամանքը, որ հայրը գոհ չէր հարցազրույցներից, որոնց հեղինակն այդ լրագրողն էր։ Նա նաեւ նշել է, որ միակ մարդը, ով աջակցել է ռեժիսորի գաղափարին, իր պապիկն է՝ Ալեքսանդր Տոլմացկին։  

«Իսկ նա (Ռոման Սուպերը) թույլտվություն է խնդրել միայն Ալեքսանդր Յակովլեւիցչից, ով այս իրավիճակում առհասարակ իրավասություն չունի։ Պարզապես իմացեք, որ նա շահախարդախ է, եւ այդ նկարահանման համար հեղինակային իրավունքներով օժտված չէ։ Այնպես որ ես հույս ունեմ, որ դուք կվերահրապարակեք այս գրառումը եւ գումար չեք տա այդ «ստեղծագործության» համար»,- գրել է ռեփերի որդին։

Մեկնաբանություններում նրան վայրկենապես արձագանքել է Ալեքսանդր Տոլմացկին եւ պարզաբանել, որ յուրաքանչյուր մարդ Դեցլի հիշատակին նվիրված ֆիլմ նկարահանելու իրավունք ունի առանց հատուկ թույլտվության։ Նա նաեւ նշել է, որ Ռոման Սուպերին հրաշալի մարդ ու լրագրող է համարում։

Փետրվարի 18-ին կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Կիրիլ Տոլմացկու մասին եւ դրամահավաք է սկսել նկարահանման համար։ Դրա համար նախատեսվում է 3,5 մլն ռուբլի հավաքել։

Դեցլը 35 տարեկան հասակում մահացել է փետրվարի 3-ին Իժնեւսում համերգից հետո։



© NEWS.am STYLE