65-ամյա Բրիջիթ Մակրոնը կարճ զգեստով հանդիպման է մասնակցել

11:45   20 փետրվարի, 2019

Ամենայն հավանականությամբ, ոչ մի այլ երկրի առաջին տիկին այդքան չի սիրում խախտել դրես-կոդը, որքան Բրիջիթ Մակրոնը։ Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը պաշտում է ջինսեր, կաշվե տաբատներ եւ հաճախ է հանրությանը ներկայանում կարճ զգեստներով։

Ակտիվիստների, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների անդամների հետ հանդիպմանը Ֆրանիսայի առաջին տիկինը ներկայացել է կաճ զգեստով, որը համադրել է ժակետի ու իր ամենասիրելի ապրանքանիշերից մեկի՝ Louis Vuitton-ի կաշվե գոտու հետ։

Ընդ որում, նրա համարձակ կերպարն արտացոլում էր օրակարգը. Մակրոնը Էմմա Ուոթսոնի եւ մյուսների հետ քննարկոմ էր ժամանակակից կանանց քաղաքական կարիերայի հեռանկարները, բարձր պաշտոններ զբաղեցնելու եւ աշխարհի քարտեզի վրա ազդելու հնարավորությունը։  

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարները՝ Legion Media, REX Shutterstock



© NEWS.am STYLE