Գրիգոր Դանիելյանի եւ կնոջ ջերմ լուսանկարները՝ ԱՄՆ-ից

12:53   20 փետրվարի, 2019

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ հրապարակում է զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ներկայացնում ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:

Այս անգամ Գրիգոր Դանիելյանը ջերմ ընտանեկան լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում։ Դրանցում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Ըստ կատարված նշման՝ լուսանկարներն արվել են ԱՄՆ-ում։ Մեկնաբանություններում դերասանը գրել է. «Գեղեցիկ օր լավագույն ընկերների հետ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում եւս դերասանը Հռիփսիմե Ելինյանի հետ էր։ «Մենք»,- մեկնաբանություններում գրել էր Գրիգոր Դանիելյանը՝ օգտագործելով նաեւ սեր, ընտանիք հեշթեգերը։



© NEWS.am STYLE