40kgchallenge. հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը իրեն ցույց է տվել առավելագույն քաշով եւ նիհարած վիճակում

14:13   20 փետրվարի, 2019

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն ակտիվորեն նիհարում է։ Նա հաճախ է Instagram-ում կիսվում լուսանկարներով եւ ցույց տալիս՝ ինչ ճանապարհ է անցնում իդեալական քաշի հասնելու անդադար ձգտման արդյունքում։ Այս պահի դրությամբ Գոհարը նիհարել է ավելի քան 40 կիլոգրամով։ Շատերն արդեն մոռացել էին՝ ինչ տեսք ուներ Գոհար Ավետիսյանը գեր վիճակում, եւ նա որոշել է հիշեցնել այդ մասին։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on

Գոհար Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որում «առավելագույն քաշով» է։ Հոլովակում լսվող ձայնը նրան համեմատում է Պրիմադոննայի հետ։ Երկրորդ մասում Գոհարը պատկերված է այժմ, եւ տարբերությունը կազմում է 42 կիլոգրամ։

«Հեռախոսումս երկու տեսանյութ գտա. առաջինն արխիվային է, ես դրանում կշռում եմ մոտավորապես 130 կիլոգրամ։ Երկրորդը նկարահանվել է օրերս, ես կշռում եմ 98 կիլոգրամ (հասակս՝ 173 սմ)։ Իսկ դուք տեսնո՞ւմ եք տարբերությունը, թե այնքան էլ նկատելի չէ»,- հարցրել է Գոհարը։

Վիզաժիսը հետեւորդներից խորհուրդ է հարցրել՝ ինչպես ազատվել բիցեպսից. նա ցանկանում է ավելի ձիգ մարմին ունենալ։ Հետեւորդներին հիացրել է իդեալական մարմին ունենալու նրա ձգտումը։ Նրանք խորհուրդ են տալիս չհրաժարվել երազանքից անկախ որեւէ հանգամանքից։



© NEWS.am STYLE