Լիլիթ Հովհաննիսյանը՝ շքեղ զգեստով

13:53   20 փետրվարի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր շքեղ կերպարը։

Երիտասարդ երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կանգնած է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։ Լիլիթ Հովհաննիսյանը վառ գույնի թավշյա զգեստ է կրում։ Այդ կտորն, ի դեպ, այս սեզոնին բավական նորաձեւ էր։ Զգեստը բավական լայն բացվածք ունի ոտքերի հատվածում։

Լուսանկարը, կարծես թե դուր է եկել երգչուհու երկրպագուները։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են թողել։ «Անսահման սիրուն»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ երգչուհին ցույց էր տվել կերպարներից մեկը, որով ներկայացել էր իր տեսահոլովակներից մեկում։ Երիտասարդ երգչուհին տոպ էր կրում եւ վերնազգեստ։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE