Նման բան դուք չեք տեսել. Դրեյքն iPhone-ի համար սմարթֆոնից 400 անգամ թանկ պատյան է գնել

16:11   20 փետրվարի, 2019

Ռեփեր Դրեյքը նոր աքսեսուար ունի՝ Jason of Beverly Hills-ի պատյան 400 հազար դոլար արժողությամբ։ Այն պատրաստված է սպիտակ ոսկուց եւ զարդարված սպիտակ ու կապույտ ադամանդներով, իսկ հետեւի հատվածում բու է պատկերված՝  October’s Very Own հագուստի ապրանքանիշի խորհրդանիշը։ Ապրանքանիշի հիմնադիրը Դրեյքն է։

View this post on Instagram

A post shared by JASON OF BEVERLY HILLS (@jasonofbeverlyhills) on

«Դրեյքն ինչ-որ էպիկական բան էր ցանկանում թանկարժեք իրերի իր հավաքածուի համար»,- պատյանի մասին ասել է Ջեյսոն Արաշեբենը՝ոսկերչական ընկերության սեփականատերը, ում հետ Դրեյքը կապվել է iPhone XS հեռախոսի թողարկումից անմիջապես հետո։

Ռեփեր Դրեյքը, ով 2018թ.-ի ամենաբարձր վարձատրվող ռեփերների ցանկի տասնյակում է, կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ։ Ավելի վաղ նա շնորհակալություն էր հայտնել «McDonald’s» ռեստորանի երկու աշխատակցուհիների՝ նրանց 10 հազար դոլար թողնելով։



© NEWS.am STYLE