Հայտնի է բոլոր ժամանակների ամենալավ սաունդթրեքը

22:31   20 փետրվարի, 2019

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը մնացել են հաշված օրեր եւ ամերիկյան Pitchfork էլեկտրոնային ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների լավագույն 50 սաունդթրեքերի ցուցակը։

Առաջին հորիզոնականում հայտնվել է 1972թ․-ի «Սուպերֆլեյ» ֆիլմի սաուդնթրեքը։ Ֆիլմը պատմում է թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդու մասին, որը մինչ քրեական աշխատանքին վերջ դնելը որոշում է մեծ խաբեություն կազմակերպել։ Սոուլ երգիչ Քերթիս Մեյֆիլդը ֆիլմի համար ձայնագրել է ինը ստեղծագործություն։ Այդ ալբոմը մի քանի անգամ ներառվել է ամենահեղինակավոր սկավառակների ցանկում, իսկ ռոք-ըն-ռոլի փառքի թանգարանը գլխավոր թրեքն ընդգրկել է 500 երգերի վարկանիշային ցուցակում, որոնք ազդեցություն են ունեցել ռոք-ըն-ռոլի ձեւավորման գործում։

Երկրորդ հորիզոնականում «Մանուշակագույն անձրեւ» ֆիլմի սաունդթրեքն է։ Այն պատմում է փոփ երգիչ Փրինսի մասին։ Նշվում է, որ ալբոմը, որը ձայնագրել է հենց արտիստը, բացահայտում է երգչին «ամենազգայուն եւ ամենաբաց» իմաստով։ 1985թ․-ին ֆիլմը ստացել է «Օսկար»՝ «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։ հենց նույն տարում սաունդթրեքը ստացել է երկու «Գրեմմի»։

Լավագույն եռյակը եզրափակում է «Ասեղի վրա» ֆիլմը։ Լրագրողները գտնում են, որ դրանում օգտագործված երաժշտությունը կարողացել է արտացոլել դրամայի էֆեկտները։ Դեննի Բոյլի ստաղծագործության մեջ օգտագործվել են այնպիսի երաժիշտների երգեր, ինչպիսիք են Իգգի պոպը, Լու Ռիդը, Blur-ն ու New Order-ը։

Լավագույ  տասնյակում են նաեւ «Փշոտ ճանապարհ», «2001թ․ տիեզերական ոդիսական», «Վարվիր, ինչպես հարկն է», «Թարգմանության դժվարությունները», «Ակադեմիա Ռաշմոր», «Օգնություն» ֆիլմերի երաժշտությունները։



© NEWS.am STYLE