Լագերֆելդի հսկայական կարողությունը կարող է ժառանգել նրա կատուն

23:08   20 փետրվարի, 2019

Դիզայներ Կարլ Լագերֆիլդի սիրելի կատուն՝ Շուպետը կարող է ժառանգել նրա ունեցվածքը։  Այս մասին հայտնի դիզայները բազմիցս ասել է հարցազրույցների ժամանակ, հայտնում է Le Figaro ֆրանսիական հրատարակչությունը։ Տնային կենդանուն նորաձեւության աշխարհի հսկան ձեռք է բերել 2011թ․-ին։ Նա շատ թր կապված կատվի հետ եւ նույնիսկ ցանկացել է, որպեսզի իր դիակի մոխիրը խառնեն մոր եւ կատվի մոխիրների հետ, եթե այն ավելի շուտ սատկի։

View this post on Instagram

A post shared by Choupette Lagerfeld (@choupettesdiary) on

Շուպետը բանկում իր հաշիվն ունի, նա Instagram-յան էջի հայտնի հերոսուհի է (159 հետեւորդ), իսկ Twitter-ում՝ 50հազար։ Կատուն գովազդների միջոցով միլիոնավոր եվրոներ է վաստակում, նշում է թերթը։

 2015թ․-ին Կարլն իր հարցազրույցներից մեկում ասել է․

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մարդը, ով կխնամի Շուպետին ոչնչի կարիք չի ունենա»։

Հիշեցնենք, որ Լագերֆելդը մահացել է փետրվարի 19-ին՝ 85 տարեկան հասակում։

Դիզայներն աշխատել է  Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում։ Իր անվամբ ընկերությունը նա հիմնադրել է 1974թ․-ին։ 1983թ․-ին Լագերֆելդը դարձել է Chanel-ի գեղարվեստական տնօրենը, որտեղ սկզբում զբաղվում էր պրետ-ա-պորտե հավաքածուի ստեղծմամբ, այնուհետեւ նա հիմնել է KL եւ KL by Karl Lagerfeld հավաքածուները։



© NEWS.am STYLE