Բելլա Հադիդը համարձակ լանջաբացվածքով զգեստով ցույց է տվել կազմվածքը

17:56   20 փետրվարի, 2019

22-ամյա մոդել Բելլա Հադիդը փայլում է ոչ միայն պոդիումում, այլեւ առօրյա կյանքում։ Այս անգամ նա աղմուկ է առաջացրել Իտալիայում՝ ներկայանալով ազդեցիկ զգեստով։

Մոդելը երեկույթի մասնակցելու համար ընտրել է վառ կարմիր զգեստ՝ անկեղծ լանջաբացվածքով։ Այն զարդարված էր փայլերով։ Զգեստն ընդգծում էր մոդելի հրաշալի կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։

Բելլան էլեգանտ սանրվածքով էր եւ բնական դիմահարդարմամբ։ Մոդելը նախապատվություն է տվել ոսկեգույն զարդերին։ Երեկույթին Բելլա Հադիդը ներկայանացել էր Նաոմի Քեմփբելի ենթադրյալ սիրելիի՝ երաժիշտ Լիամ Փեյնի հետ։

Բելլա Հադիդն այժմ հանդիպում է 28-ամյա երաժիշը Էյբլ Թեսֆայի հետ, ով հանդես է գալիս The Weeknd կեղծանվամբ։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ Getty Images, Instagram, SplashNews



© NEWS.am STYLE