«Սխալ գնացքը ձեզ կարող է ճիշտ կայարան հասցնել». Իննա Խոջամիրյան

20:12   20 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում։

Այս անգամ դերասանուհին նոր կադր է տեղադրել, որում նստած է երկաթգծի վրա։ Դերասանուհու ձեռքում այրվող թղթեր են։ «Սխալ գնացքը ձեզ կարող է ճիշտ կայարան հասցնել»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է դերասանուհին՝ նշելով լուսանկարի հեղինակին` Ամին Ավագյան։

Հիշեցնենք՝ Իննա Խոջամիրյանը, ով հունվարին նշանադրվել է Հայկ Պետրոսյանի հետ, օրեր առաջ ռոմանտիկ կադրեր էր հրապարակել։ Լուսանկարներում պատկերված էր պահը, երբ Հայկ Պետրոսյանն առաջարկություն է անում դերասանուհուն։ «Իրական հույզեր։ Սիրեք ու սիրված եղեք։  Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մեկնաբանություններում գրել էր Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE