49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը

21:45   20 փետրվարի, 2019

49-ամյա երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հիացնում է իր սպորտային կազմվածքով։ Երգչուհին իր ազատ ժամանակի գերակշիռ մասն անցկացնում է մարզասրահում, իսկ մարզումների արդյունքները սպասել չեն տալիս։ Լուսանկարիչները Լոպեսին նկարել են Մայամիում, երբ նա դուրս է եկել մարզազրահից։

Երգչուհին վառ վարդագույն տոկ է կրել, որը ցուցադրել է նրա հարթ որովայնը, ինչպես նաեւ մոխրագույն լենգինսներ, որոնք ընդգծում են սլացիկ ոտքերը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջենիֆերը պատրաստվում է ֆիլմում մարմնավորել ստրիպտիզ պարուհու կերպարը, եւ նա ձողի վրա պարել է սովորում։ Լոպեսի սիրելին՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն ակտիվորեն աջակցում է Լոպեսին։ Զույգը միասին մարզվում է, սննդակարգի հետեւում։ Ալեքսը հանուն սիրելիի 10 օրով հրաժարվել է շաքարից եւ ածխաջրերից։

Հիշեցնենք՝ Լոպեսն ու Ռոդրիգեսը ծանոթացել են 2005թ.-ին, սակայն այդ ընթացքում Լոպեսն ամուսնացած էր Մարկ Էնթոնիի հետ։ Առաջին հանդիպումից հետո նրանք չէին հանդիպել մինչեւ նախորդ գարուն։ Նրանք հանդիպել են փողոցում, խոսել, ապա մի քանի հանդիպումից հետո հանգստի մեկնել Մայամի։ Այժմ արդեն Ջենիֆերն ու Ալեքսը համարվում են Հոլիվուդի ամենաօրինակելի զույգերից մեկը։

Աղբյուրը՝ Graziamagazine 

Լուսանկարները՝ Legion Media, Instagram



© NEWS.am STYLE