«Օձ». Քարդաշյանների ընտանիքի երկրպագուները սկսել են հալածել Ջորջին Վուդսին

12:13   21 փետրվարի, 2019

Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ 21-ամյա Ջորջին Վուդսի նկատմամբ իսկական հալածանք է սկսել համացանցում։ Քարդաշյան քույրերի երկրպագուները նրան դավաճան են անվանում, վիրավորանքներ եւ սպառնալիքներ տեղում, օձի տեսքով սամյալիկներ ուղարկում։

Ջորջինի նկամամբ ատելության ալիքի պատճառը նրա հանդեպ մեղադրանքներն են 34-ամյա Քլոե Քարդաշյանի քաղաքացիական ամուսնու՝ 27-ամյա բասկետբոլիստ Տրստան Թոմփսոնի հետ կապի համար։ Ջորջինին նկատել են Cleveland Cavaliers-ի խաղացողի տանը՝ Կլիվլենդում։ Ականատեսները նկատել են՝ ինչպես են նրանք համբուրվել եւ գրկախառնվել։ Այդ ժամանակ Քլոեն դստեր հետ գտնվել է իր տանը՝ Լոս Անջելեսում։

Հայտնի ընտանիքի երկրպագուները դատապարտել են աղջկան, նրան դավաճան անվանել եւ հայտարարել, որ հայտնի ընտանիքն օձի է տաքացրել։ Նրա էջը ողողված է օձի տեսքով սմայլիկներով։

Բոլորովին վերջերս Ջորջինը հայտարարել էր, թե Տրիստանը եւ Քլոեն հրաշալի զույգ են, եւ նրանց միջեւ զգացվում է իսկական ռոմանտիկա եւ սեր, հայտնում է Mirror-ը։

Տրիստանը եւ Քլոեն սիրավեպի մասին հայտարարել են 2017թ.-ին, 2018թ.-ին Քլոեն լույս աշխարհ է բերել իրենց դստերը՝ Թրուին։ Սա Տրիստանի առաջին դավաճանությունը չէ։ Ծննդաբերությունից առաջ տեսանյութ հայտնվեց, որում Թոմփսոնը երեք աղջիկների ընկերակցությամբ էր։ Մինչ այդ Քլոեն ներել է նրան, սակայն այս անգամ վճռական է տրամադրված եւ մտադիր է խզել հարաբերությունները երեխայի հոր հետ։



© NEWS.am STYLE