«Սիրտս՝ ձեռքերիս մեջ». Քրիստինե Պեպելյանը՝ որդու հետ

10:55   21 փետրվարի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել։

Ընտանեկան լուսանկարը հրապարակվել է երգչուհու Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Քրիստինե Պեպելյանը գրկել է որդուն՝ Արեգին եւ մեկնաբանություններում գրել. «Սիրտս՝ ձեռքերիս մեջ»։

Հիշեցնենք՝ հայտնի երգչուհին ավելի վաղ Stories բաժնում տեղադրել էր որդու լուսանկարը։ Լուսանկարին կից Քրիստինե Պեպելյանը գրել էր․ «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել․․․ p.s. Շնորհակալ ենք, սիրելի Նունե, մենք Ձեզ շատ ենք սիրում»։



© NEWS.am STYLE