Ջինսե տաբատ եւ սպորտային կոշիկներ. Լիլուի նոր լուսանկարը

11:45   21 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացել էր իր սպորտային կերպարը։

Երգչուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով լուսանկար, որում հետեւորդներին ներկայացել է ջինսե տաբատով եւ սեւ բլուզով։ Երգչուհին դրանք համադրել է սպորտային կոշիկների եւ ժամացույցի հետ։ Հրապարակումը մեկնաբանված չէ, երգչուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում՝ երջանիկ, Հոլիվուդ, երգիչ։

Նշենք՝ Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին երկար վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ էր կրում, իսկ ձեռքերում վարդերի շքեղ փունջ էր։



© NEWS.am STYLE