Քրիստինա Եղոյանի նուրբ լուսանկարը՝ ԱՄՆ-ից

12:47   21 փետրվարի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը ներկայացրել է իր նուրբ կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում վարդագույն տաբատ է կրում, եւ ջինսե վերնաշապիկ։ Դերասանուհին դրանք համադրել է սպիտակ սոպորտային կոշիկների հետ։ Ըստ կատարված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆորնիայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ցուցադրել էր իր շքեղ ոճը։ Քրիստինան սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ վառ դիմահարդարումը։ 



© NEWS.am STYLE