«Սիրելի վայրում սիրելի ընկերոջ հետ». Անժելա Սարգսյան

14:03   21 փետրվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարը տեղադրվել է դերասանուհու Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դերասանուհին վառ բլուզ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարի՝ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկը։ «Սիրելի վայրում սիրելի ընկերոջ հետ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Անժելա Սարգսյանի ջինսե կոմբինեզոն էր կրում, կարմիր բաճկոն եւ նույն գույնի գլխարկ։ Դերասանուհին դրանք համադրել էր սպիտակ շարֆի եւ արեւայի ակնոցի հետ։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE