Կաշվե լեգինսներն ու կարճ տոպն ընդգծել են Քլոե Քարդաշյանի իդեալական կազմվածքը

13:45   21 փետրվարի, 2019

34-ամյա Քլոե Քարդաշյանը մասնակցել է PrettyLittleThing խանութի բացմանը, որի ընթացքում որոշել է ցուցադրել համառ մարզումների եւ դիետաների արդյունքը։ Քլոեն ուրախ եւ անկաշկանդ է եղել, թեեւ մի քանի օր առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին, ով Քլոեի դստեր՝ Թրուի հայրն է, համբուրվելիս են տեսել Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորջին Վուդսի հետ։

Դստեր լույս աշխարհ գալուց հետո Քլոե Քարդաշյանին հաջողվել է ոչ միայն վերադարձնել նախկին կազմվածքը, այլեւ այն ավելի լավը դարձնել։ Աստղն այժմ կիպ զգեստներ է ընտրում, որոնք ընդգծում են նրա ձիգ կազմվածքը։ PrettyLittleThing-ի երեկույթին Քլոեն ոճային total black կերպարում էր՝ կաշվե լեգինսներ, բարձրակրունկ կոշիկներ։

Ավելի վաղ Քլոեն խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո կես ամսում կարողացել է ազատվել ավելի քան 13 կիլոգրամից։ Այդ նպատակով նա մարզվել է շաբաթվա ընթացքում 5, երբեմն նաեւ վեց անգամ եւ սահմանափակել «արագ յուրացվող» ածխաջրերի օգտագործումը։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ Instagram, Legion Media



© NEWS.am STYLE