Ամալ Քլունին՝ Մեգան Մարքլի երեկույթին

16:45   21 փետրվարի, 2019

Արդեն մի քանի օր է՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Նյու Յորքում է։ Փետրվարի 15-ից դքսուհին հյուրըկալել է The Mark շքեղ հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում։ Երկու օր շարունակ Մեգանը երեկույթներ է կազմակերպում առաջնեկի սպասվելիք ծնունդի կապակցությամբ։

Երեկույթի հյուրերից մեկը Ամալ Քլունիներ էր, որ հերթական անգամ հիացրել է իր էլեգանտ կերպարով։ Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը կարմիր կամբինեզոն էր կրում, որը համադրել էր սեւ բարձրակրունկների եւ լայն պիջակի հետ։ Կերպարն ամբողջացնում էին ոսկեգույն ականօղերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Vogue 



© NEWS.am STYLE