Հարուստները եւս արտասվում են. Սեդոկովան գրավադրել է խաչը

18:13   21 փետրվարի, 2019

Նախորդ տարվա ավարտին Աննա Սեդոկովան Մոսկվայում բնակարան է գնել։  Նա ստիպված է եղել հիպոթեքային վարկ վերցնել 20 տարի ժամկետով, եւ այժմ վճարում է այն։ Սեդոկովայի խոսքով՝ նույնիսկ առաջին վճարման համար գումարը չի բավականացրել։

Սկզբնական շրջանում երգչուհուն ասում էին, թե պետք է մուծել առաջին վճարման միայն 10 տոկոսը, սակայն վերջին պահին պարզվել է, որ հարկավոր էր վճարել 30 տոկոսը։ Բացի այդ՝ անցած ամբողջ տարվա ընթացքում Սեդոկովան պայքարել է դստերը՝ Մոնիկային դաստիարակելու իրավունքի համար։ Նրա դուստրը հոր հետ ապրում է ԱՄՆ-ում։ Եւ Սեդոկովան մեծ գումար է ծախսել ամերիկյան փաստաբաններին վճարելու համար, այդ պատճառով բնակարան գնելն ընտանիքում դրամական ճգնաժամի պատճառ է դարձել։

«Հիշում եմ՝ ինչպես էի հատակին նստած մտածում խաչը վաճառելու մասին՝ որոշակի գումար հավաքելու համար։ Արդյունքում ես՝ անիրական եւ հրաշալի Աննա Սեդոկովան, նստում եմ մեքենան եւ խաչը տանում գրավատուն։ Ինչպես էի արտասվում այնտեղ՝ գրավատանը։ Ինձ հարցնում են՝ տալի՞ս եք։ Ես պատասխանում եմ՝ տալիս եմ ու արտասվում եմ։ Խաչն, իհարկե, չի օգնել, մտերիմներին ու ծանոթներին խնդրում էի ցանկացած գումար տալ պարտքով»,- հիշում է Աննան։ Նա կարողացել է դուրս գալ այդ իրավիճակից՝ օգնել են ընկերները, ովքեր պարտքով գումար են տվել: Հիմա երգչուհին ստիպված է շատ աշխատել՝ գումարը ետ վճարելու համար, գրում է Tele.ru-ն։



© NEWS.am STYLE