«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում». Սիրուշո

13:02   21 փետրվարի, 2019

«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում»,- այս մասին Instagram-ի էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու։

«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում, որտեղ բնակվել ենք միշտ եւ շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»,- մասնավորապես գրել է Սիրուշոն:

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լեւոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով:

Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:

Լուսանկարը՝ Սիրուշոյի Facebook-յան էջից 



© NEWS.am STYLE