Բազմազավակ մայր, միշտ կանացի ու էլեգանտ․ Բելգիայի նրբաճաշակ թագուհու ոճը

12:04   23 փետրվարի, 2019

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Բելգիայի թագուհի՝ Մաթիլդայի մասին։

Եվրոպական թագավորական ընտանիքներում քիչ չեն ոճային ու էլեգանտ կանայք եւ նրանց շարքում է նաեւ Բելգիայի թագուհի Մաթիլդան։

45-ամյա Մաթիլդան Բելգիայի թագավոր Ֆիլիպի կինն է, որոնց հարսանիքը տեղի է ունեցել 1999թ․-ի դեկտեմբերին։ Թագուհին մասնագիտությամբ լոգոպետ-հոգեբան է, մինչ ամուսնությունը նա Բրյուսելում ղեկավարել է  սեփական լոգոպետական կլինիկան։

Մաթիլդա թագուհին բազմազավակ մայր է, նա ունի չորս երեխա․ 17-ամյա Ելիզավետան, 15-ամյա Գաբրիելը, 13-ամյա Էմանուելը եւ 10-ամյա Էլեոնորան։

Դատելով ամեն ինչից թագուհու սիրած գույնը կարմիրն է, հենց այս գույնի հանդերձանքներով ամենից հաճախ կարելի է տեսնել նրան։  Նրա ոճը չի կարելի անվանել ձանձրալի. երբեմն դրանում մեղադրում են բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Բելգիայի թագուհին միշտ էլեգանտ է եւ կանացի։

Ստորեւ ներկայացնում ենք Մաթիլդա թագուհու կերպարներ, որոնք ոճային են, էլեգանտ, նորաձեւ ու համեմված թագավորական շքեղությամբ։

 



© NEWS.am STYLE