Կտավատի յուղով դիմակներ չոր մաշկի համար

19:24   23 փետրվարի, 2019

Կտավատի յուղը ամենաօգտակար նյութերից մեկն է, որը կարելի է օգտագործել տնային պայմաններում կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։

Կտավատի յուղը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ չոր եւ թեփոտվող մաշկի համար, քանի որ դրա օգնությամբ կարելի է հիանալի դիմակներ պատրաստել եւ սնուցել մաշկը։

Այսպիսով, դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է մեկ ձվի դեղնուցը հարել եւ մեկ թեյի գդալ կտավատի յուղ եւ նույնքան էլ հեղուկ վիճակում մեղր ավելացնել։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո պետք է տարան դնել տաք ջրի մեջ, որպեսզի ստացված դիմակը մի փոքր տաքանա։ Ահա եւ վերջ, դիմակն արդեն կարելի է քսել դեմքին՝ թողնելով 15-20 րոպե, իսկ հետո լվանալ տաք ջրով։

Առաջարկում ենք նաեւ մեկ այլ դիմակ, որը կարելի է կիրառել ոչ միայն չոր, այլեւ ոչ այնքան խորը կնճիռներ ունեցող մաշկի դեպքում։ Պատրաստման համար անհրաժեշտ է եղինջի տերեւները լցնել եռացրած ջրի մեջ, իսկ հետո մանր կտրատել դանակով։ Երկու ճաշի գդալ տերեւի զանգվածին պետք է մեկ ոչ լրիվ ճաշի գդալ կտավատի յուղ լցնել եւ քսել մաշկին՝ թողնելով 15-20րոպե։ Վերջում հարկավոր է տաք ջրով լվանալ դիմակը։  



© NEWS.am STYLE