Քիմ Քարդաշյանը եւ Քենդալ Ջենները դադարել են հետեւել Ջորջինին եւ Տրիստանին

19:09   21 փետրվարի, 2019

Արդեն երկրորդ օրն է` լրատվամիջոցները եւ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուները հետում են դրամային, որը սկսվել է քույրերից մեկի՝ Քլոե Քարդաշյանի կյանքում:Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ 34-ամյա հայուհու քաղաքացիական ամուսինը եւ նրա դստեր հայրը Սուրբ Վալենտինի օրը դավաճանել է Քլոեին: Հետագայում հայտնի դարձավ նաեւ «բաժանողի» անունը` Ջորջին Վուդս, ով Քայլի Ջենների լավագույն ընկերուհին:

Բազմաթիվ աղբյուրների խոսքով` տեղի ունեցածից մի քանի օր անց եւս Ջորջինը շարունակել է ապրել Քայլիի տանը, իսկ այժմ պատրաստվում է հեռանալ: Հեռուստաաստղը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամները ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ Վուդսը դավաճանել է իրենց: Քլոեն արդեն հասցրել է հանրությանը ներկայանալ այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել սիրելիի հերթական դավաճանության մասին. նա մասնակցել էր PrettyLittleThings ապրանքանիշի երեկույթին:

Ընտանիքի երկրպագուները Վուդսի հասցեին բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են գրել, որոնցից ամենատարածվածն օձի տեսքով սմայլիկն է:



© NEWS.am STYLE