Քսենիա Բորոդինայի ամուսինը բուռն է արձագանքել կնոջ բիկինիով լուսանկարին

23:02   21 փետրվարի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան իր անթերի կառուցվածքը ցուցադրել է կապույտ լողազգեստով։ Նրա հրապարակած լուսանկարում Քսենիայի հետեւում երեւմ է նաեւ նրա ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը։ Նա զարմացած դեմքով ընկնում է լողավազան։

«Ամուսնու արձագանքը, երբ կինը լողազգեստով լուսանկար է հրապարակում», - հեգնանքով Քսենիան մեկնաբանել է կադրը։

«Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավարում լուսանկարով կիսվել է Instagram-ում։

Քսենիան պատմել է, որ հարսանիքից հետո Կուրբանը նրան արգելել է սոցցանցերում հրապարակել բիկինիով լուսանկարներ։ Տաբուն շարունակվել է մի որոշ ժամանակ, սակայն հետո նա կրկին սկսել է հրապարակել նման կադրեր։

Մինչ ուղեւորությունը Բորոդինան երկրպագուների հետ քննարկել է տարիքի եւ ծերանալու մասին թեմաները։ Բորոդինան մարտի 8-ին կդառնա 36 տարեկան։ Նրա խոսքերով նորմալ ու հանգիստ է վերաբերում իր տարիքին եւ տանել չի կարողանում այն կանանց, որոնք բողոքում են տարիքից։



© NEWS.am STYLE