Զարուհի Բաբայանի ոճային լուսանկարները՝ Բեյրութից

21:49   21 փետրվարի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը ներկայացել է ոճային կերպարում։

Հմայիչ երգչուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով Բեյրութից արված լուսանկարներ։ Զարուհին ոճային հագուստ է կրում՝ սեւ զգեստ, գունավոր զուգագուլպա։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը աքսեսուարները՝ մատանի եւ ականջօղեր։ Երգչուհին լուսանկարները չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ լուսանկար էր տեղադրել ամուսնու հետ։ Ջերմ ընտանեկան կադրում Զարուհին կանաչ հագուստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին նույն գույնի ականջօղերը։



© NEWS.am STYLE