Իվետա Մուկուչյանը շքեղ զգեստով ցույց է տվել անթերի կազմվածքը

20:49   21 փետրվարի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է, հերթական անգամ ներկայացել է ոճային կերպարում։

Երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանություններում իր մասին գաղտնիք բացահայտել։ Իվետան շքեղ զգեստ է կրում, որը զարդարված է փայլերով։ Երգչուհու բեմական կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում Մուկուչյանը նշել է, որ իր համար բեմում լինելը նշանակում է մտնել ուրիշ աշխարհ, ուր հիպնոսացվում է. «Կատարյալ երջանիկ վիճակ՝ առանց վախերի եւ անհանգստության»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին Թել Ավիվում արված լուսանկար էր հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իվետան կրում էր սեւ շրջազգեստ, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ սպորտային կոշիկներն ու թրենդային պայուսակը։



© NEWS.am STYLE