Ջուսը՝ համարձակ կերպարում

19:41   21 փետրվարի, 2019

Երգչուհի Ջուսը, ով գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։ Նա սեւ բլուզ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ երգչուհու՝ ավելի վաղ արված հրապարակումը նվիրված էր Սուրբ Վալենտինի տոնին։ Ջուսը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար էր տեղադրել, որում խորը լանջաբացվածքով զգեստ էր կրում, խոշոր աքսեսուարներ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդամուը։ «Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մկենաբանություններում անգլերեն լեզվով գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE