Սոֆյա Պողոսյանը՝ շքեղ կերպարում

22:03   21 փետրվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է շքեղ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ է, երեկոյան  զգեստով ու վարսահարդարմամբ։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ էր՝ մուգ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։



© NEWS.am STYLE