Comedy Club-ի նոր անդամին գլխամասային գրասենյակ չեն թողնում

14:11   22 փետրվարի, 2019

Հաշված ժամեր են մնացել Comedy Club-ի նոր եթերաշրջանին, որի շրջանակներում բազմաթիվ անակնկալներ են խոստացել։ Հանդիսատեսին սպասվում են թեմատիկ եթերներ, նոր խորագիր եւ այլ նորույթներ։

Եթերաշրջանում կլինեն նաեւ «թարմ» դեմքեր. հումորային ծրագրի նոր մասնակիցը 25-ամյա Բոգդան Լիսեւսկին է՝ ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմի («Плюшки имени Ярослава Мудрого») ներկայացուցիչ։

Բոգդանին կարելի է անվանել վերջին տարիներին Ուրախների եւ հնարամիտների ակումբի ամենավառ մասնակիցներից մեկը։ 2019թ.-ին Սոչիում կայացած փառատոնի ընթացքում նա լավագույն մասնակից է ճանաչվել։

Լիսեւսկին արդեն հասցրել է պատմել հույզերի մասին նոր աշխատավայրում. «Առայժմ հարմարվում եմ մասնակցի կարգավիճակին։ Ի դեպ, տղաներին այնքան էլ հաճախ չեմ հանդիպում, քանի որ ինձ գրասենյակ չեն թողնում»։  

Բոգդանը հայտնի է հեգնական վերաբերմունքով շատ երեւույթների նկատմամբ։ «Ազատ ժամանակ սիրում եմ ճանապարհորդել, ինձ համար նոր քաղաքներ բացահայտել։ Ուր չեմ հասցրել լինել։ Տվեր, Մոսկվա, Սոչի… Ցանկն այսքանով ավարտվում է»,- իր մասին պատմել էր նա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE