Ալեքսիս Օհանյանի կինն անձամբ է վճարել շատ թանկ հյուրանոցային համարի դիմաց, նաեւ սելֆի է արել

12:45   22 փետրվարի, 2019

37-ամյա Սերենա Ուիլյամսը նեղ ըներական շրջապատում է եղել, ում Մեգան Մարքլը հրավիրել է «baby shower» ավանդական երեկույթին՝ ի պատիվ երեխայի, որը շուտով լույս աշխարհ կգա։ Տոնը կազմակերպվել է The Mark Hotel հեղինակավոր 5 աստղանի հյուրանոցում։ Պենթհաւոստի արժեքը, ոը ներառում է 5 ննջասենյակ, դահլիճ միջոցառումների համար, 6 լոգասենյակ, ձմեռային այգի, մեկ օրվա համար կազմում է 75 հազար դոլար։

Ալեքսիս Օհանյանի կինը լուսանկար է հրապարակել շքեղ սենյակներից մեկի լոգասենյակից, որը համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկ հյուրանոցային համարը։ Մարզիկը երեկոյան զգեստ չի կրել, որում իրեն հարմար չի զգում, այլ երեկույթին հայտնվել է սեւ լեգինսներով, նույն գույնի բլուզով եւ բաճկոնով։ Ի դեպ, հարողորդվում է, որ համարի համար վճարել է հենց Ուիլյամսը։

Քենինգսթոնյան պալատի երկայացուցիչները պնդում են, որ ճամփորդությունը մասնավոր բնույթ է կրել եւ բրիտանացի հարկատուների հաշվին չի վճարվել։

Մեգանը Նյու Յորք մեկնել է մասնավոր ինքնաթիռով։ Ամենահամեստ հաշվարկներով՝ նրա 6-օրյա հանգիստն ԱՄՆ-ում արժեցել է կես մլն դոլար։

 



© NEWS.am STYLE