Քայլի Ջենների հետքերով. Քարդի Բին ադամանդներով զարդարված թեւնոց է գնել 7-ամսական դստեր համար

13:46   22 փետրվարի, 2019

Համացանցում դեռեւս չեն հասցրել քննարկել ադամանդե վզնոցը, որը ծննդյան օրվա առիթով դստերը նվիրել է Քայլի Ջենների ամուսինը, եւ Քարդի Բին ուշադրությունը սեւեռել է իր վրա։

Ամերիկացի հիփ-հոփ կատարողը 7-ամսական դստերն ադամանդներ է նվիրել։ Փոքրիկ Քալչերն անվանական թեւնոց է նվեր ստացել, որը զարդարված է 140 ադամանդներով. դրանցից յուրաքանչյուրը 2 կարատ քաշ ունի։ Քարդի Բին շքեղ զարդը գնել է 6 հազար դոլարով, ինչն աստղի համար այնքան էլ մեծ գումար չէ։

Հնարավոր է՝ նա այս կերպ ցանկացել է ցույց տալ, որ ոչ միայն հարաբերություններն է պարզում ամուսնու՝ Օֆսեթի հետ կամ սկանդալային լուրերի հերոս դառնում, այլեւ չի մոռանում դստեր մասին։



© NEWS.am STYLE