«Բարին նախընտրելի է, քան ճշմարտությունը…». Էդգար Իգիթյան

12:17   22 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում մեջբերել է Դավիթ Անհաղթի խոսքերը։

«Բարին նախընտրելի է, քան ճշմարտությունը, որպես ավելի  ընդհանուր եւ համապարփակ մի բան, որովհետեւ այն ամենն, ինչ ճշմարիտ է, բարի է, բայց ամեն մի բարի բան ճշմարիտ չէ, որովհետեւ երբեմն պատահում է, որ սուտն էլ է բարի լինում»,-Instagram-ում գրել է դերասանը՝ նշելով լուսանկարի հեղինակին՝ Ամին Ավագյան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա լուսանկարներ էր հրապարակել իր հարսանյաց արարողությունից։ Դերասանն ու նրա կինը՝ Լուսինե Չոբանյանը, հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ «Չկա մի մարդ, ում համար կարեւոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ եւ կհասկանա թախիծդ:  Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե ինքդ քեզ, թե ողջ աշխարհը»,- մեկնաբանություններում գրել էր Իգիթյանը։



© NEWS.am STYLE