Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարը՝ ԱՄՆ-ից

13:13   22 փետրվարի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ներկայացել է հմայիչ կերպարում։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ներկայացնելով շքեղ տեսքը։ Արփի Գաբրիելյանը երկար սեւ պուտավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Նա այն համադրել է խոշոր աքսեսուարների՝ երկար ականջօղերի հետ։ Արփի Գաբրիելյանը լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ եւս դերասանուհին ներկայացել էր իր շքեղ կերպարը՝ Արփին վառ կարմիր շրթներկով էր, գեղեցիկ դիմահարդարմամբ, կրում էր խորը դեկոլտեով սեւ զգեստ։



© NEWS.am STYLE