Լողազգեստ, որը գրեթե ոչինչ չի թաքցնում. Էմիլի Ռատակովսկու անկեղծ լուսանկարը

14:47   22 փետրվարի, 2019

27-ամյա Էմիլի Ռատակովսկին, ով անկեղծ ֆոտոշարքերի սիրահար է, երկրպագուներին ուրախացրել է նոր սեքսուալ լուսանկարով։

Ռատակովսկին լուսանկարում մուգ գույնի լողազգեստ է կրում, որը հազիվ է ծածկում մոդելի մարմինը։ Նա լողազգեստը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Լուսանկարի մեկնաբանությունն առաջացրել է երկրպագուների հետաքրքրությունը. մոդելն ակնակրել է, որ ինչ-որ նոր բան է սպասվում։ «Հաջորդ շաբաթ»,- մեկնաբանություններում գրել է Ռատակովսկին։

Երկրպագուներին լուսանկարն իսկապես դուր է եկել, նրանք մեկնաբանություններում նշել են, որ Ռատակովսկին հրաշալի կազմվածք ունի։



© NEWS.am STYLE