Կիսաշրջազգեստներ, որոնք թրենդային են 2019-ին

15:16   24 փետրվարի, 2019

Հենց կիսաշրջազգեստը կարելի է համարել պահարանի ամենագարնանային իրը, քանի որ թե մինի, թե միդի հաստատ քչերը կկրեն -20 աստիճան ցրտի դեպքում։ Եւ այսպես, գարնան գալուն հետ մեկտեղ ձեր զգեստապահարանին փոքր-ինչ կանացիություն հաղորդեք եւ նոր շունչ մտցրեք։

Պլիսե կիսաշրջազգեստ

Պլիսեն այժմ իր հայտնիության երկրորդ ալիքն է ապրում։

Դրանք անհավանական ակտուալ էին 2017-ի ամռանը, այնուհետեւ 2018-ին ստվերում հայտնվեցին, իսկ այժմ կրկին լրացնում են նորաձեւության շրջանակները։

Կաշվե կիսաշրջազգեստներ

Կաշին գարնան սեզոնի պակաս ակտուալ չէ, քան ձմռանը։ խորհուրդ ենք տալիս ձեռք բերել կաշվե կիսաշրջազգեստներ այժմ, քանի որ դրանք կարող եք կրել նաեւ աշնանը։

Ակտուալ մոդելների մեջ են մտնում ուղիղ փեշերով, մատիտ, մինի, կոճակներով կիսաշրջազգեստները։

Ասիմետրիկ կիսաշրջազգեստներ

Աղջիկների համար, որոնք սիրում են անսովոր իրեր, կարելի է առանձնացնել եւս մեկ թրենդ՝ ոչ հավասար փեշով կիսաշրջազգեստ։



© NEWS.am STYLE