Աստղիկ Սաֆարյանը՝ վառ ու ոճային կերպարում

18:43   22 փետրվարի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով առանձնանում է յուրօրինակ ոճով, ներկայացրել է իր նոր կերպարը։

Երգչուհին հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով նոր լուսանկարներ։ Դրանցում Աստղիկ Սաֆարյանը կանաչ բլուզ եւ տաբատ է կրում, որոնք համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են օձի պրինտով պայուսակը, ինչպես նաեւ գլխարկը։ Երգչուհին նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին։

Ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարներ էր հրապարակել Սիցիլիայից եւ մեկնաբանություններում «սիրո խոստովանություն» արել քաղաքին։ «Սիրահարված այս քաղաքին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE